«Տորինոյի» հարձակվող Սիմոնե Ձազան կարող է կարիերան շարունակել «Զենիթում», հայտնում է Calciomercato.com-ն՝ հղում անելով La Gazzetta dello Sport- ին:
Ըստ աղբյուրի ՝ ռուսական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում թուրինյան ակումբի 28-ամյա հարձակվողի նկատմամբ:
Այս մրցաշրջանում Ձաձան մասնակցել է 20 խաղի՝ իր հաշվին գրանցելով 6 գոլ և 4 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այսօր կազմում է 9 միլիոն եվրո: Իտալիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 18 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ: