«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է թիմի պաշտպան Ժերար Պիկեի և հարձակվող Անտուան Գրիզմանի միջև՝ ՉԼ-ի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի հետ խաղի երկրորդ կեսում տեղի ունեցած կոնֆլիկտը.
«Լավ է, որ թիմում կան այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Պիկեն ու Գրիզմանը: Դա բարձր ճնշման պահ էր խաղի ընթացքում: Եթե ինչ-որ բան տեղի է ունենում խաղի ընթացքում, ես խնդիր չունեմ, դա ինձ դուր է գալիս: Իհարկե, խաղից հետո մենք շփվում ենք: Լռել ու պարզապես նայել չեմ կարող»,- Կումանի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 10-ին:
Պիկեն ու Գրիզմանն ընդհարվել են առաջին կեսի վերջում․ Marca-ն վերծանել է երկխոսությունը