«Վուլվերհեմփթոնի» իտալացի հարձակվող Պատրիկ Կուտրոնեն շուտով պայմանագիր կստորագրի «Ֆիորենտինայի» հետ, տեղեկացնում է Sky Italia-ն:
Հաղորդվում է, որ հարձակվողի պայմանագիրը կգործի մինչև 2024 թվականը, որի համաձայն Կուտրոնեն տարեկան կվաստակի 2,4 միլիոն եվրո:
Իտալական ակումբի և «Վուլվերհեմփթոնի» միջև բանակցությունները ավարտական փուլում են: Անգլիացիները 22 միլիոն եվրո են պահանջում Կուտրոնեի համար:
Հիշեցնենք, որ Կուտրոնեի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Բոլոնիան» և «Սամպդորիան»: