«Արարատ-2»-ը պատրաստվում է մրցաշրջանի վերսկսմանը՝ անցկացնելով ստուգողական հանդիպումներ:
Փետրվարի 17-ին Ռազմիկ Գրիգորյանի սաները Ձորաղբյուրի մարզաբազայում 1-1 հաշվով են ավարտել իրենց հանդիպումը «Արարատ-Արմենիա-2»-ի դեմ: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը։
«Արարատի» գոլը խփել է Սերոբ Գալստյանը:
Եվս մեկ հանդիպում «Արարատ-2»-ն անցկացրել էր փետրվարի 12-ին՝ 1-3 հաշվով զիջելով «Նորավանքին»:
2021 թվականի առաջին պաշտոնական հանդիպումն «Արարատ-2»-ը կանցկացնի փետրվարի 22-ին՝ սեփական հարկի տակ հյուրընկալելով ԲԿՄԱ-ին: