«Յուվենտուսը», ինչպես և սպասվում էր, հարձակվող Հան Կվան-Սոնին վաճառեց «Ալ-Դուհաիլին»: Հյուսիսկորեացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց քաթարյան ակումբը վճարել է 5 մլն եվրո:
Թուրինյան ակումբի նախկին պաշտպան Մեհդի Բենատիան և հարձակվող Մարիո Մանջուկիչը ներկայումս հանդես են գալիս նաև քաթարյան ակումբում:
Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը Հյուսիսային Կորեայի առաջին ներկայացուցիչն է, ով գոլ է խփել Ա Սերիայում: Նա այդպես էլ երբեք չխաղաց «Յուվենտուսի» հիմնական թիմի կազմում: