Իտալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպպին առանձնացրել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության գլխավոր ֆավորիտներին:
«Կարծում եմ, որ «Բավարիան» ու «Մանչեսթեր Սիթին» մի փոքր առաջ են մնացած թիմերից: «Բավարիան» ունի Եվրոպայի լավագույն թիմը, «Սիթին» 16 անընդմեջ հաղթանակ է տարել Պրեմիեր լիգայում»,- ասել է Լիպպին «Ռադիո 1»-ին տված հարցազրույցում:
ՉԼ 1/8 եզրափակչում «Բավարիայի» մրցակիցը «Լացիոն» է: «Մանչեսթեր Սիթին» քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կհանդիպի Մենխենգլադբախի «Բորուսիայի» հետ: