Հայտնի են մրցավարական բրիգադները, որոնք կաշխատեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնա»-ՊՍԺ և «ՌԲ Լայպցիգ»-«Լիվերպուլ» խաղերում, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Կատալոնացիների խաղը կսպասարկեն հոլանդացի մրցավարները՝ Բյորն Կույպերսի գլխավորությամբ: Նրան կօգնեն Սանդեր վան Ռուկելը և Էրվին Զեյնստրան: VAR-ի համար պատասխանատու կլինի Պոլ վան Բուկելը: Չորրորդ պաշտոնյան կլինի Սերդար Գեզբյուրկը:
«ՌԲ Լայպցիգ»-«Լիվերպուլ» հանդիպումը կսպասարկի սլովենական մրցավարական բրիգադը՝ Սլավկո Վինչիչի գլխավորությամբ: Մրցավարի օգնականները կլինեն Թոմաժ Կլանչնիկը և Անդրաժ Կովաչիչը: VAR-ի պատասխանատուն կլինի Մասիմիլիանո Իրատին: Չորրորդ պաշտոնյան կլինի Մաթեյ Յուգը: