«Լիվերպուլը» պայմանագիր է կնքել ամերիկյան Nike ընկերության հետ: 2020/21 մրցաշրջանից ընկերությունը կդառնա թիմի մարզական հանդերձանքի պաշտոնական մատակարար: Այդ մասին հաղորդվում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքում: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունիսի 1-ից:
Ակումբի ներկայիս տեխնիկական գործընկերը New Balance-ն է: 2015-ին կնքված պայմանագիրը լրանում է 2020 թվականի ամռանը:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել New Balance-ին վերջին մի քանի տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար և մաղթում ամենայն բարիք», — ասվում է հաղորդագրությունում: