«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ամադ Դիալոն տուգանվել է Իտալիայում կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար, հաղորդում է Sky Sports-ը:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ երկու հոգի ՝ Համեդ Մամադու Տրաորեն և Մարինա Էդվիգ Կարին Թեջերը, նեկայցել են որպես Դիալոյի ծնողներ և ընտանեկան կապը հաստատող կեղծ փաստաթղթերի հիման վրա ներկայացրել են ընտանիքի վերամիավորման պահանջ:
Դրա շնորհիվ Դիալոն կարողացել էմուտք գործել Իտալիա և 2015-ին պայմանագիր կնքել «Բոկա Բարկո» ակումբի հետ, այնուհետև պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել «Ատալանտայի» հետ, որտեղից տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:
Այս խախտման համար Դիալոն տուգանվել է 48,000 եվրոյով: «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է մեկնաբանություն տալ:
Հունվարի 7-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր կնքեց 18-ամյա կոտդիվուարցի հետ: Հաղորդվում էր, որ տրանսֆերի համար վճարվել է 30 միլիոն եվրո: