«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Անգլիայի գավաթի խաղարկությունում «Էվերթոնին» հաղթելուց հետո կիսել է իր կարծիքը «Լիվերպուլի» կազմում Տակումի Մինամինոյի դեբյուտի վերաբերյալ:
«Սուպեր, հիանալի: Նա այն խաղացողն է, որը մեզ պետք էր: Սա նրա առաջին հանդիպումն էր մի թիմի կազմում, որի հետ նա դեռ ծանոթ չէր: Նա ցույց տվեց խաղի իմացությունը, ֆուտբոլի բարձրագույն հմտությունները և հիանալի վերաբերմունքը, որը ինձ դուր եկավ:
Նա չէր հոգնել, բայց այն պատճառով, որ նա նոր էր միացել թիմին, մենք որոշեցինք փոխարինել նրան:
Մենք հնարավորություն տվեցինք Օքսլեյդ-Չեմբերլենին, նա ևս շատ լավ հանդիպում անցկացրեց»,- մեջբերում է Կլոպին ակումբի մամուլի ծառայությունը: