«Ամերիկայի» կիսապաշտպան Գուիդո Ռոդրիգեսը մոտ ժամանակներս կարող է դառնալ «Բետիսի» խաղացող, հայտնում է Record-ը:
Իսպանական ակումբը դիմել է «Ամերիկայի» ղեկավարությանը` արգենտինացի կիսապաշտպանի համար առաջարկով 6 միլիոն եվրո: Մեքսիկական ակումբը ցանկանում է արգենտինացու տրանսֆերից ստանալ 10 միլիոն եվրո, բայց, անշուշտ, զիջումների կգնա, քանի որ նրա պայմանագիրը լրանում է ամռանը:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 22 հանդիպում ՝ աչքի ընկնելով երեք գոլով: Կիսապաշտպանը Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով անցկացրել է 9 հանդիպում: