Անգլիական Պրեմիեր-լիգայի 21-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել է «Շեֆիլդ Յունայթեդին» և վստահ հաղթանակ տարել:
Հանդիպումը կայացել է Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում և ավարտվել 2:0 հաշվով:
Խաղի հաշիվը բացվել է արդեն 4-րդ րոպեին: Մերսիսայդցիների կազմում հաշիվը բացել ու իր թիմին առաջ է մղել Մոհամեդ Սալահը:
Երկրորդ գոլի դրվագում Սալահն արդեն գոլային փոխանցման հեղինակ է դարձել. փայլուն հակագրոհի արդյունքում եգիպտացին 64-րդ րոպեին Մանեին մեն մենակ է դուրս բերել մրցակցի դարպասապահի դեմ: Սենեգլացու առաջին հարվածը դարպասապահը հետ է մղել, բայց Մանեն երկրորդ փորձից գնդակն ուղարկել է դատարկ դարպասը:
Այս հանդիպումից հետո «Լիվերպուլը» շարունակում է վստահորեն գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: Յուրգեն Կլոպի թիմը 58 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ 20 խաղում տանելով 19 հաղթանակ և 1 անգամ ոչ-ոքի խաղալով:
«Շեֆիլդ Յունայթեդը» 8-րդ տեղում է՝ իր ակտիվում ունենալով 29 միավոր: