Ինչպես տեղեկացնում է Le10sport.com-ը Մադրիդի «Ռեալը» սկսել է բանակցել «Լիվերպուլի» առաջատարներից մեկի՝ Սադիո Մանեի տրանսֆերի շուրջ:
Աղբյուրը նշում է, որ «Ռեալը սկսել է առաջին հերթին կապեր հաստատել Մանեի հետ, լսել նրա կարծիքը և նոր դիմել լիվերպուլյան ակումբի ներկայացուցիչներին: Գործարքը կարող է կատարվել գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, իսկ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը լազմում է նվազագույնը 150 մլն եվրո:
Նշվում է նաև, որ Մանեի հետ անձամբ զրուցել է Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: