Լոնդոնի «Չելսիի» և Իտալիայի հավաքականի եզրային պաշտպան Էմերսոն Պալմիերին հայտնվել է իտալական գրանդների` «Յուվենտուսի» և «Ինտերի» տեսադաշտում, տեղեկացնում է The Independent-ը:
Աղբյուրի փոխանցմամբ առաջինը միլանցիներն են պաշտոնական առաջարկով դիմել լոնդոնյան կողմին և պաշտպանի տրանսֆերի դիմաց առաջարկել 33 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ «Չելսիի» տեսադաշտում է «Լեսթերի» պաշտպան Բեն Չիլուելը և տրանսֆերի դեպքում Էմերսոնը կհեռանա Լոնդոնից: