«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը խոսել է «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի մասին.
«Կարիերայիս ընթացքում շատ ուժեղ պաշտպանների եմ հանդիպել: Բայց ամենամեծ տպավորությունն ինձ վրա թողել է Ռամոսը»,- Պերիշիչի խոսքերն է փոխանցում Footall Italia-ն:
Պերիշիչը «Ինտեր» է տեղափոխվել 2015 թվականին: Նախորդ մրցաշրջանում խորվաթ ֆուտbոլիստը վարձակալության հիմունքներով անցկացրել է «Բավարիայում»: Ընթացիկ մրցաշրջանում Պերիշիչը Ա Սերիայի 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: