Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ուգո Սանչեսը կարծում է, որ «սերուցքայինները» պետք է ձեռք բերեն Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին:
«Կարծում եմ՝ «Ռեալը» պետք է երկու թիմ ունենա և երկու ուժեղ «9 համար»: Ես վաղուց եմ նկատել Հարի Քեյնին: Նա ավելի քան 150 մլն եվրո՞ արժե. ես կգնեի նրան, նույնիսկ եթե 200 մլն եվրո արժենար: Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես թանկ արժեր, բայց տեսեք, թե նա ինչ տվեց ակումբին:
Ինչ վերաբերում է Լուկա Յովիչին, ապա չեմ կարծում, թե ապագայի համար նա վաղ խաղացող է, բայց հիմա «Ռեալին» պետք են լավագույն հարձակվողները, իսկ Քեյնը նրանցից մեկն է:
Ֆուտբոլում ամենադժվար բանը գոլեր խփելն է: Կարելի է 300 մլն եվրո ծախսել 6 կամ 8 խաղացողերի վրա, բայց նրանցից ոչ մեկը գոլ չի երաշխավորում: Հենց այդ պատճառով ես Քեյնի համար 200 մլն եվրո էլ կվճարեի: Ոչինչ չի երաշխավորում տիտղոսներն այնպես, ինչպես գոլերը:
Քե՞յնը, թե՞ Կիլիան Մբապեն. սրանք երկու տարբեր ֆուտբոլիստներ են: Հարին Ռոնալդուի իսկական փոխարինողն է, բայց Մբապեն ու Նեյմարը տարբեր թոփ-խաղացողներ են»,- Սանչեսի խոսքերն է փոխանցում Marca-ն: