«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ կատալոնական ակումբից։
Արգենտինացի ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր հավակնորդներից մեկը՝ «Պարի Սեն Ժերմենը» կարող է դժվարությունների հանդիպել Մեսսիի ժամանման հարցում։
Gazetta dello Sport-ը տեղեկացնում է, որ Մեսսիի աշխատավարձի պահանջը կարող է խնդիր լինել անգամ այնպիսի հարուստ ակումբի համար, ինչպիսին ՊՍԺ-ն է։
Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, որտեղ նա շաբաթական 500 հազար ֆունտ է ստանում, ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։