«Պարի Սեն Ժերմենը» չի փորձի պայմանագիր ստորագրել «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի հետ։
Ֆրանսիական ակումբն անգամ կապի դուրս չի եկել ֆուտբոլիստի հետ, քանի որ «Ռեալի» ու ՊՍԺ-ի միջև կա ջենթլմենական համաձայնություն, որի համաձայն նրանք չեն կարող մեկը մյուսի ֆուտբոլիստներին հրապուրել ու հրավիրել իրենց թիմ։
Միակ տարբերակը, որով հնարավոր է «Ռեալից» ՊՍԺ, կամ հակառակ ուղղությամբ տրանսֆերի իրականացումը, ուղիղ առաջարկն է այս կամ այն ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար, գրում է GFNN-ն՝ հղում կատարելով RMC-ին։
Ռամոսի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականի ամռանը։ Կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ։ Իսպանացի ֆուտբոլիստը հունվարի 1-ց կարող է բանակցել ցանկացած թիմի հետ։
34-ամա պաշտպանը ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայի 14 հանդիպման է մասնակցել ու 2 գոլ խփել, 2-ն էլ 11-մետրանոց նշակետից։