Ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Ռեալը» մտադիր է Մարտին Էդեգորին վերադարձնել վարձակալությունից, հայտնում է AS-ը:
Այժմ նորվեգացին վարձավճարով է հանդես գալիս «Ռեալ Սոսյեդադում»: Սկզբնապես, ակումբների միջև պայմանագիրը նախատեսված էր երկու տարով, բայց 21-ամյա կիսապաշտպանի լավ խաղի շնորհիվ, մադրիդյան թիմը Էդեգորինկվերադարձնի նախատեսված ժամկետից շուտ:
Այս մրցաշրջանում Էդեգորը «Ռեալի Սոսյեդադի» 16 խաղերում խփել է չորս գոլ: Նա ճանաչվել է Լա Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացողը: