ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 մրցույթը, որի քվեարկությանը մասնակցել է նաև ArmSport-ի լրագրող Արման Առաքելյանը:
Ներկայացնում ենք մեր քվեարկության արդյունքները՝
Արթուր Ալեքսանյան, Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան, Հակոբ Մկրտչյան, Արթուր Դավթյան, Կարապետ Չալյան, Հովհաննես Բաչկով, Ռուբեն Ալեքսանյան, Հենրիխ Մխիթարյան, Արթուր Ավետիսյան:

Հիշեցնենք՝ բացի լրագրողներից, իրենց ընտրությունը կկատարեն նաև ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչները (ներկայացուցիչները):
Քվեարկությունը կավարտվի ժամը 18:00-ին, որից հետո կամփոփվեն նաև SMS քվեարկության արդյունքները, և կհայտարարվի լավագույնների տասնյակը:
Հիշեցնենք` Տարվա 10 լավագույն մարզիկների ցանկում ընդգրկվելուն 25 մարզիկ է հավակնում: