Խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը Քաթարում, 18-ամսյա պայմանագրի համաձայն, կստանա ավելի քան 10 միլիոն եվրո, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Ֆուտբոլիստը նախօրեին «Յուվենտուսից» տեղափոխվեց Քաթարի «Ալ Դուհաիլ» ակումբ: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, տրանսֆերի գումարը կազմել է 5,5 միլիոն եվրո:

33-ամյա Մանջուկիչը այս մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում ոչ մի հանդիպում չի անցկացրել: