Հայտնի են դարձել Լուկա Յովիչի՝ Մադրիդի «Ռեալից» Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» սպասվող վերադարձի մանրամասները:
Ինչպես հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան իր էջում՝ ակումբներն արդեն ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: «Սերուցքայինները» կվճարեն 23-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի մի մասը: Նշվում է, որ Լուկային բաց թողնելու որոշումը Զիդանը կայացրել է այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը նրան խնդրել է այդ մասին:
Յովիչը «Ռեալ» էր տեղափոխվել «Այնտրախտից» 2019-ին 63 մլն եվրոյով: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը, ընդ որում նաև կորոնավիրուսի պատճառով, բաց է թողել 13 խաղ: Սերբ ֆուտբոլիստը մասնակցել է 4 խաղի, բայց արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: