«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կիսվել է Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղի սպասումներով։
««Բարսելոնան» միշտ համարվում է ֆավորիտներից մեկը յուրաքանչյուր մրցաշարում։ Մենք ուզում ենք հաղթել Սուպերգավաթը, բայց սկզբի համար պետք է հաղթել «Ռեալ Սոսիեդադին»։ Կարծում եմ՝ «Բարսելոնան» իսկապես ավելացրել է մրցաշրջանի մեկնարկի համեմատ։ Մենք հաղթում ենք այս տարվա առաջին խաղերում, այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Մեր խաղն ավելի դինամիկ է դարձել, մենք վստահություն ենք ձեռք բերում։ Մեզ ուժեղ մրցակից է դիմակայելու, հեշտ հանդիպում չի լինելու։
Ինչ վերաբերվում է ինձ, ապա վերջին խաղերում ես խաղացել եմ այլ դիրքում։ Մարզիչը ինձ խնդրում է շատ օգնել հարձակման գծում։ Ես ինձ հարմարավետ եմ զգում»,-դե Յոնգի խոսքն է մեջբերում Marca-ն։
«Բարսելոնա» — «Ռեալ Սոսիեդադ» խաղը կայանալու է հունվարի 13-ին՝ Երևանի ժամանակով 23։55-ին։