«Ռեալը» չի հրաժարվել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը ձեռք բերելու մտքից։
«Ռեալում» հույս ունեն «Օպերացիա Մբապեի» շրջանակում վաճառել ակումբի մի շարք ֆուտբոլիստների ու այդ տրանսֆերների վաճառքից վաստակել մոտ 100 միլիոն եվրո, հաղորդում է AS-ը։ «Արքայական» ակումբում պատրաստ են տրանսֆերի հանել Իսկոյին, Դանի Սեբալյոսին, Գարեթ Բեյլին, Լուկա Յովիչին, Մարսելոյին ու Բրահիմ Դիասին։ «Օպերացիայի» ֆինանսական մյուս հարցերը կկարգավորվեն վարձակալության միջոցով։
«Ռեալում» կարծում են, որ փարիզյան ակումբը առավելագույնը 150 միլիոն եվրո է պահանջելու Մբապեի տրանսֆերի համար։
«Արքայական» ակումբում վստահ են, որ Մբապեի աշխատավարձը մադրիդյան թիմում խնդիր չի լինելու Բեյլի, Իսկոյի, Մարսելոյի և Յովիչի պես ֆուտբոլիստների հեռանալուց հետո։ Ակումբում հավատում են, որ երկրպագուները շուտով վերադառնալու են ստադիոններ ու ամեն ինչ շուտով վերադառնալու է նորմալ վիճակի։