Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը մեկնաբանել է «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակը, ով վերջին շրջանում շատ հաճախ է քննադատվում:
«Բեյլը դեռ սիրում է ֆուտբոլը և վայելում է այն: Նա սիրում է հաղթել, գոլեր խփել: Նրա շուրջ այս ամբողջ աղմուկը կարելի է վերահսկել: Գարեթը ուշադրություն չի դարձնում դրանց: Նա անտարբեր է քննադատության նկատմամբ:
Գարեթը խաղում է աշխարհի խոշորագույն ակումբներից մեկի կազմում, նա նվաճել է Չեմպիոնների լիգայի չորս գավաթ, նա ամեն ինչ շահել է: Հետևաբար, նա կկարողանա հաղթահարել ամեն ինչ և ուշադրություն չդարձնել իր հասցեին հնչող րացուցիչ աղմուկի վրա»,- մեջբերում է Գիգզին Skysports-ը: