Անգլիայի գավաթի 1/32-րդ եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց «Ուոթֆորդի» հետ։
«Մանկունյանցիները» առավելության հասան մրցակցի նկատմամբ նվազագույն հաշվով։ Հանդիպման 5-րդ րոպեին Սքոթ Մաքթոմինայը առաջ մղեց Օլե-Գունար Սուլշերի թիմին։
«Ման Յունայթեդը» հաղթեց 1-0 հաշվով ու նվաճեց 1/16-րդ եզրափակիչ փուլի ուղեգիր։