Լա լիգայի 18-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Օսասունային»։
Պամպլոնայում տեղում էր առատ ձյուն։ Եղանակային անբարենպաստ պայմաններում թիմերն այդպես էլ չկարողացան բացել հանդիպման հաշիվը։
Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով՝ 0-0։ Այս արդյունքից հետո «Ռեալը» վաստակած միավորների քանակը հասցնում է 37-ի ու 2-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Օսասունան» 15 միավորով նախավերջին տեղում է։