Իտալական «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Սերժինյոն հիասթափված է ակումբում տիրող իրավիճակից, հաղորդում է Tuttosprt-ը:
««Միլանը» սովորական ակումբ չէ: Այն յուրահատուկ օրգանիզմ է, որտեղ միշտ էլ խաղացել են բարձրակարգ վարպետներ: Այժմ, այն վերածվել է միջակների հավաքույթի:
Այն խաղացողները՝ ովքեր հիմա պաշտպանում են միլանյան ակումբի պատիվը, երբեք տեղ չէին ունենա իմ խաղացած թիմում: «Միլանը» կորցրել է իր հզորությունը, կորցրել է իր յուրահատկությունը:
Անհասկանալի է, թե ինչ սկզբունքով են ընտրվում մարզիչները: Այնտեղ չկան Անչելոտիի նման տաղանդներ: Այդպես էլ չհասկացա, թե ինչու հեռացվեց Բոբանը: Նա հրաշալի սպորտային տնօրեն էր:
Ցավալին այն է, որ խնդիրը գումարների բացակայության մեջ չէ:
Պարզապես, պետք է խելամտորեն օգտագործել դրանք: «Միլանը» վերջին տիտղոսը նվաճել է գրեթե 10 տարի առաջ. սա շատ մտահոգիչ արդյունք է»,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ «Միլանը» վերջին անգամ Իտալիայի չեմպիոն է դարձել 2010-2011 մրցաշրջանում: Միլանյան ակումբը ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: