Լա լիգայի 17-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Սելտային» (2-0):
Հանդիպման 6-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լուկաս Վասկեսը:
Երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին Մարկո Ասենսիոն երկրորդ գնդակն ուղարկեղ «Սելտայի» դարպասը:
Այսպիսով, Զինեդին Զիդանի գլխավորած թիմը վաստակեց 36 միավոր և բարձրացավ առաջին հորիզոնական: Երկրորդ դիրքում ընթացող «Աթլետիկոն» երեք հանդիպում ավելի պակաս է անցկացրել (35):