Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին ցանկանում է մնալ փարիզյան ակումբում, տեղեկացնում է TyC Sports-ը:
27-ամյա հարձակվողը դեմ չէ աշխատել Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորությամբ, ով մոտակա ժամանակներում պետք է գլխավորի Ֆրանսիայի չեմպիոններին:
Նշվում է, որ Իկարդին ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր ստորագրել ՊՍԺ-ի հետ:
ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Իկարդին մասնակցել է 5 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ: