Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոն, ում իրավունքները պատկանում են իսպանական «Բետիսին», պայմանագիր կստորագրի «Տոտենհեմի» հետ, հաղորդում է Daily Mail-ը:
Լո Չելսոն այս ամռանը վարձավճարով տեղափոխվեց «Տոտենհեմ»: Անգլիական ակումբը գոհ է արգենտինացու խաղից և ցանկանում է գնել նրա տրանսֆերը: «Բետիսի» և «Տոտենհեմի» ներկայացուցիչները արդեն սկսել են բանակցությունները:
Նշվում է , որ իսպանական ակումբը 60 միլիոն եվրո է պահանջում 23-ամյա ֆուտբոլիստի համար:
Հավելենք, որ Լո Չելսոն այս մրցաշրջանում մասնակցել է Պրեմիեր լիգայի 8 հանդիպման: