«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է թիմի պաշտպան Տիագո Սիլվայի մասին, որը «Վեսթ Հեմի» դեմ (3-0) ԱՊԼ-ի 14-րդ տուրի խաղում դարձել էր գոլի հեղինակ:
«Հիշում եմ, երբ ես խաղում է Պրեմիեր լիգայում 36 տարեկանում, ես չէի կարող խաղալ տուրը տուրի հետևից ու մի փոքր անվստահ էի սեփական ուժերի նկատմամբ: Տիագո Սիլվան երկար տարիներ խաղացել է Ֆրանսիայում, ու կարելի է ասել, որ նա մի փոքր գերազանցում է սպասումները:
Ես տեսնում եմ, որ նա բարձր խաղամակարդակ ունի, լավ է պատրաստվում, ունի ցանկություն հաղթելու երկրորդ հարկում և շատ ջանասիրաբար է մոտենում խաղին: Նա հիանալի լրավում է թիմի համար թե՛ դաշտում, թե՛ նրա սահմաններից դուրս»,-Լեմպարդի խոսքն է մեջբերում BBC-ն:
«Չելսին» 25 միավոր ունի ու 5-րդն է մրցաշարային աղյուսակում: