«Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան կիսվել է Լա Լիգայի 14-րդ տուրում «Էլչեի» դեմ տարած 3-1 հաշվով հաղթանակի տպավորություններով։
«Սուարեսը նոյեմբերից գոլ չէր խփել, բայց հենց որ ես վերադարձա խաղադաշտ, նա դուբլ ձևակերպեց։ Այ թե սրիկա (ժպտում է)։ Հուսով եմ՝ Լուիսն այդ ոգով կշարունակի։ Շատ ուրախ եմ նրա համար․ որքան շատ գոլ խփի, այդքան լավ թիմի համար։
Եթե այս տարի ցանկանանք ինչ-որ խոշոր բան նվաճել, ապա պետք է 2014-ի պես մրցաշրջան անցկացնենք։ Մենք գերազանց թիմ ունեինք»,- Կոստայի խոսքերն է փոխանցում AS-ը։