Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այս մասին նախկին ֆուտբոլիստը տեղեկացրել է ինստագրամյան իր էջում։
«Անմոռաց օր․ ես պատվաստվեցի։ Պանդեմիան դեռ չի ավարտվել։ Պետք է պահպանենք կարգուկանոնը, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդկանց կյանքեր խնայենք, քանի դեռ մեծ մասը չի պատվաստվել։
Խնդրում եմ շարունակեք լվանալ ձեռքերն ու մնալ տանը, եթե հնարավոր է։ Երբ դուրս եք գալիս, խնդրում եմ, մի մ,ոռացեք դիմակի մասին ու պահպանեք հեռավորությունը։ Այս ամենը կանցնի, եթե մտածենք շրջապատի մասին ու օգնենք միմյանց»,- գրել է 80-ամյա բրազիլացին։