Երբևէ կմտածեիք, որ մենք կանդրադառնանք Գվատեմալայի երրորդ դիվիզիոնին: Սակայն վենեսուելացի կիսապաշտպան Ռոսբին Ռամոսը տվել է մեզ այդ հնարավորությունը՝ ուշադրությունն հրավիրելով «Բատանեկոս» — «Դեպորտիվո Սան Լորենցո» մրցավեճին։ Այս խաղում նա հանդես եկավ բացառիկ դերասանական խաղով:
Այն պահին, երբ մնացած խաղացողները զբաղված էին մրցավարի հետ վիճաբանությամբ, նա վերցրեց մի քար, որը ավելի շուտ նետվել էր տրիբունաներից, դրեց այն գլխին և ընկավ, իբր տրբունայից հարվածել են իրեն:
Ֆուտբոլիստն այս սրտաճմլիկ տեսարանով իր համար ոչ մի օգտակար բանի չհասավ. մրցավարներն ընդհանրապես չեն նկատել դրվագը: Բայց «Դեպորտիվոյի» երկրպագուները տեսան ամեն ինչ ու անմիջապես սկսեցին վիրավորել Ռամոսին:
Ամենայն հավանականությամբ, 22-ամյա խաղացողը պատիժ կստանա նաև Գվատեմալայի կարգապահական կոմիտեից: Նաև նշենք՝ նրա թիմը պարտվեց 1:3 հաշվով։