«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից։ Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է ամռանը։
El Chiringuto TV-ի փոխանցմամբ՝ արգենտինացի խաղացողի հետ կապ են հաստատել եվրոպական թոփ 4 ակումբներ։ Այդ թիմերն են «Բարսելոնան», «Պարի Սեն Ժերմենը», «Յուվենտուսը» և «Ինտերը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայում» մտադիր են պայմանագիր կնքել Ագուերոյի հետ ու այդ միջոցով թիմում պահել Լիոնել Մեսսիին, որը ընկերական հարաբերություններ ունի նրա հետ։