«Պարի Սեն Ժերմենը» Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ առաջին խաղում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ Փարիզյան թիմի հարձակվող Կիլիան Մբապեն դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Opta-ի փոխանցմամբ՝ Մբապեն երկրորդ ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների գավաթի/Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղում 2 կամ ավել գոլ է խփում։ Առաջինը դա արել է Ֆերենց Պուշկացը Մադրիդի «Ռեալի» կազմում 1959/60 թվականների մրցաշրջանում։
«Բարսելոնա» — «Պարի Սեն Ժերմեն» հանդիպման գոլերը կարող եք դիտել այստեղ։