«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ապաքինվել է վնասվածքից։
Այսօր նա մարզվել է ընդհանուր խմբում։
«Նա ավելի լավ է զգում իրեն։ Այսօր նա աշխատել է թիմի հետ, ու նա իսկապես ավելի լավ է զգում իրեն»,-ասել է գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ում խոսքն է մեջբերում «Ման Սիթիի» պաշտոնական կայքը։