«Մանչեսթեր Սիթին» նախատեսում է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Ջոն Սթոունզի հետ: Այս մասին հաղորդում է thetimes.co.uk-ը:
Անգլիական ակումբը պատրաստվում է բանակցություններ սկսել 26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու համար 2020/21 մրցաշրջանի ավարտին:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2022 թվականի հունիս: