«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում: Այս մասին հաղորդում է Marca-ն,
Այնուամենայնիվ, արգենտինացին հոգնել է վերջերս առավել շրջանառվող խոսակցություններից, որոնք նրան պարբերաբար կապում են ՊՍԺ-ի հետ:
Ֆուտբոլիստը ցանկանում է սպասել Բարսելոնայի նախագահական ընտրություններին և հետո միայն մտածել, կատալոնյան ակումբից հեռանալու մասին: Մրցաշրջանի ավարտից հետո Մեսսին վերջնական որոշում կկայանցնի: