«Շիրակ» ՖԱ-ն կատարել է հերթական ձեռքբերումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Գյումրիի թիմի կազմ է վերադարձել 29-ամյա սերբ կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը:
Նախկինում նա «Շիրակի» գույների ներքո դաշտ է դուրս եկել 34 անգամ` խփելով 6 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում:
«Ես վերադարձել եմ «Շիրակ»,- ասում է սերբ ֆուտբոլիսը Գյումրիի թիմի մամուլի քարտուղարության հրապարակած տեսանյութում:
Հիշեցնենք՝ Ստանոևիչի վերջին թիմը Երևանի «Արարատն» էր: