Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը, ով վերջերս հաղթական մենամարտով նորամուտն էր նշել պրոֆեսիոնալ ռինգում, պատրաստվում է հերթական մենամարտին։
Այս մասին հայտնում է բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Հայ բռնցքամարտիկը Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ մեկնել է Վլադիկավկազ, որտեղ փորձառու մարզիչ Վիտալի Սլանովի գլխավորությամբ անցնում է ֆիզպատրաստության գերհագեցած ուսումնամարզական հավաք։
Տոնականյանի երկրորդ մենամարտը նախատեսված է մարտին։