ԱՊԼ-ի 20-րդ տուրից ևս երկու հանդիպում կայացավ։ «Մանչեսթեր Յունայթեդը» տանը հյուրընկալել էր «Շեֆիլդին», իսկ «Էվերթոնը»՝ «Լեսթերին»։
«Օլդ Թրաֆորդում» երեկոն հաջող չդասավորվեց Օլե-Գունար Սուլշերի սաների համար։ 23-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Կին Բրայանը։ 64-րդ րոպեին Հարի Մագուայերը հավասարեցրեց հաշիվը։
10 րոպե անց Օլիվեր Բյուրկեն դարձյալ առաջ մղեց «Շեֆիլդին»։ «Ման Յունայթեդը» պարտվեց 1-2 հաշվով։
«Էվերթոնն» ու «Լեսթերը» հաղթողին չպարզեցին։ Հանդիպման 30-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Խամես Ռոդրիգեսը։ Երկրորդ կեսի միջնամասում Յուրի Տիլեմանսը հավասարեցրեց հաշիվը։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։