«Յուվենտուսի» և Պորտւգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպում է ունեցել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, հայտնում է EL Chiringuito TV-ն:
Հանդիպումը կայացել է Թուրինում՝ «Յուվենտուսի» մարզաբազայում: Թե կողմերը կոնկրետ ինչ են քննարկել, այս պահին հայտնի չէ:
Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 117 մլն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն Իտալիայի առաջնության 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև 4 խաղի է մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում և դարձել 4 գոլի հեղինակ: