«Ռոմայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է հռոմեական դերբիի մասին: Ուրբաթ օրը «գայլերը» խաղում են «Լացիոյի» դեմ:
«Գիտե՞մ արդյոք այդ դիմակայության պատմությունը: Չեմ սիրում հին խաղեր նայել, բայց լսել եմ, որ թիմակիցներս խոսել են այդ խաղի մասին: Շատ բառեր պետք չեն, որ խաղացողին բացատրեն այդ խաղի նշանակությունը: Պատրաստ ենք պայքարին»,-Մխիթարյանի խոսքերն է փոխանցում thelaziali-ն: