Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը կարող է հեռանալ թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «զինագործները» 32-ամյա հույն ֆուտբոլիստի ծառայություններն են առաջարկել «Լիվերպուլին», որը կադրային խնդիրներ ունի պաշտպանությունում:
Հիշեցնենք՝ այս պահին մերսիսայդցիներին վնասվածքների պատճառով չեն կարող օգնել հիմնական պաշտպանները: Վիրջիլ վան Դեյկն ու Ջոզեֆ Գոմեսը մրցաշրջանի ավարտից շուտ շարք չեն վերադառնա, իսկ Ժոել Մատիպն ավելի թեթև վնասվածքի պատճառով մի շարք խաղեր է բաց թողնում: «Կարմիրների» պաշտպանության կենտրոնում ստիպված խաղում է կիսապաշտպան Ֆաբինյոն:
Սոկրատիսը 2018 թվականից է հանդես գալիս «Արսենալի» կազմում: Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը ոչ մի խաղ չի անցկացրել, քանի որ չի ընդգրկվել թիմի հայտացուցակում: