«Այնտրախտի» սպորտային տնօրեն Ֆրեդի Բոբիչը մեկնաբանել է «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչի հնարավոր վերադարձի մասին լուրերը։
«Մենք պատրաստվում ենք վարձակալել Յովիչին մինչև ամառ։ Մենք մի քանի հարցերի շուրջ դեռևս պետք է աշխատենք, խաղացողը պետք է բուժզզնում անցնի։ Եթե ամեն ինչ հաջող եղավ, նա կվերադառնա մեզ մոտ։
Պլանավորում ենք արդյոք երկարաձգել համագործակցությունը Յովիչի հետ վարձակալության ավարտից հետո՞։ Առաջին հերթին մենք մտածում ենք վարձակալության մասին մինչև մրցաշրջանի ավարտը։ Դա խելքին մոտ է պանդեմիայի ժամանակ։ Ամռանը մենք կվերլուծենք ամեն ինչ, կհասկանանք իրավիճակը աշխարհում ու ֆուտբոլում»,-Բոբիչի խոսքն է մեջբերում Sport.de․-ն։
Յովիչը «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Այնտրախտից» 63 միլիոն եվրոյի դիմաց։ 2020/21 թվականների մրցաշրջանում Յովիչը վնասվածքների ու կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով 13 հանդիպում է բաց թողել։