ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը մեկնաբանել է ԱՊԼ 1-ին տուրում «Բարնլիի» դեմ տարած արտագնա հաղթանակը (1-0), ինչպես նաև մրցաշարային աղյուսակում ՄՅՈՒ-ի տեղը:
«Խաղն անցավ այնպես, ինչպես սպասում էինք: Մենք գերազանց աշխատանք կատարեցին ու արժանի էինք միավորներին: Մենք մրցաշարային աղյուսակի վերևում ենք ու շատ ուրախ ենք դրա համար: Մենք մեր տեղում ենք:
«Բարնլին» լավ թիմ է ու այստեղ հաղթելը հեշտ չէր:
Մենք խաղից խաղ առաջ ենք գնում: Դա մեզ համար եզրափակչի պես էր ու մենք նույն ձևով տրամադրված ենք նաև «Լիվերպուլի» դեմ հաջորդ խաղին»,- Մատիչի խոսքերն է փոխանցում BBC-ն: