«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է ակումբի մրցելույթները ընթացիկ մրցաշրջանի ընթացքում։
«Հիմա թիմն ավելի պինդ է դարձել, ու մենք ավելի վստահ խաղ ենք սկսել ցուցադրել։ Մենք շարունակում ենք պահեր ստեղծել, սակայն հիմա դրանք նաև գոլի ենք վերածում։ Դա ամեն ինչ հեշտացնում է։ Հույս ունեմ, որ մենք կշարունակենք աճել։
Ես շատ ուրախ եմ ու հպարտ, որ 600 խաղի նշակետին եմ հասել այս ակումբում։ Միայն 4 ֆուտբոլիստնի է հաջողվել դա անել, ու ես շատ գոհ եմ իմ կարիերայից։ Հույս ունեմ, որ դեռ շատ խաղերի կմասնակցեմ»,-ասել է Բուսկետսը ակումբի TV-ի հետ զրույցում։
«Բարսելոնան» 34 միավորով 3-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։