Պաշտպան Դայոտ Ուպամեկանոն կարող է տեղափոխվել ԱՊԼ։
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ «Չելսին» նորից հետաքրքրվում է ֆրանսիացու ծառայություններով։ Լոնդոնյան ակումբը նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուզում էր ձեռք բերել խաղացողին, բայց լուրջ ծախսերը ստիպեցին ակումբի ղեկավարությանը հետաձգել պաշտպանի գնումը։
Հիմա «Չելսին» նորից վերադարձել է Ուպամեկանոյի տրանսֆերին։
Ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 խաղի ու գոլի հեղինակ դարձել մեկ անգամ։